ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակը անկայուն է և ռիսկեր է պարունակում․ Պուտին
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակը ոչ միայն կայուն չէ, այլև ռիսկեր է պարունակում տարածաշրջանի երկրների համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դուշանբեում ընթացող ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ։
«Ինչպես արդեն նշվել է, ՀԱՊԿ պատասխանատվության գոտում և անդամ պետությունների արտաքին սահմաններում առկա իրավիճակը ոչ միայն կայուն չէ, այլև նոր իսկապես սուր մարտահրավերներ և ռիսկեր է պարունակում մեր երկրների անվտանգության համար», – ասել է նա։
Նա նշել է, որ Աֆղանստանից ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների զորքերի, մեղմ ասած, հապճեպ դուրսբերումից և թալիբների շարժման (Թալիբան շարժումը ահաբեկչական է ճանաչվել և արգելված է ՌԴ–ում) իշխանության գալուց հետո ստեղծված իրավիճակի մասին ՀԱՊԿ արտահերթ գագաթնաժողովի մասնակից առաջնորդները կարծիքներ են փոխանակել այդ երկրում իրավիճակի կտրուկ փոփոխման հետ կապված վտանգների մասին։
«Բոլորն համաձայնեցին այն եզրահանգման հետ, որ ներկա իրավիճակում, ինչպես երբևէ, պահանջվում է ամենասերտ համակարգումն ու ՀԱՊԿ անդամ պետությունների համախմբվածությունը», – ասել է Պուտինը։
Պուտինը հանդիպմանը մասնակցում է տեսակապի միջոցով, քանի որ ինքնամեկուսացման ռեժիմում է գտնվում։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը ՄԱԿ-ում խոսել է պատերազմի, ադրբեջանական ագրեսիայի մասին և հավելել՝ Հայաստանը պատրաստ է երկխոսության
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձավ 44-օրյա պատեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սպասում ենք ղեկավարներին Երևանում». Փաշինյանի ելույթը՝ ՀԱՊԿ-ում
Սպասում ենք ղեկավարներին Երևանում։ Փաշինյանի ամբողջական ելույթը՝ ՀԱՊԿ-ում։
Երբ Սյունիքն այլընտրանքային ճանապարհ կունենա․ Պապիկյանը ժամկետ նշեց
Սյունիքում այլընտրանքային ճանապարհների շինարարությունը նախատեսված է ավարտել 2022թ–ի գարնանը։ Այս մասին սեպտեմբերի 16-ին...
Փաշինյանը՝ ադրբեջանցիների կողմից իրանցի վարորդներից գումար գանձելու մասին
Այսօր՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքելով Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբե...