ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ» ծրագրի շրջանակներում 2015 թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքի ծրագրի իրականացման կոմիտեի նախագահի` նույն համայնքի ղեկավարի և կապալառու ընկերության տնօրենի միջև կնքված պայմանագրի հիման վրա 163.799.534 ՀՀ դրամ գումարով կապալառուն պարտավորվել է պայմանագրով սահմանված կարգով, նախատեսված ծավալներով, ձևով և ժամկետներում կատարել պայմանագրի ծավալաթերթ-նախահաշվով նույն համայնքում գտնվող մանկապարտեզներից մեկի շենքի վերակառուցման և հիմնանորոգման, այդ թվում՝ արևային տաք ջրամատակարարման համակարգի տեղադրման աշխատանքներ։
Պայմանագրի շրջանակներում կապալառու կազմակերպության ղեկավար անձինք, օգտվելով պայմանագրով ընձեռված հնարավորություններից, աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողությունն իրականացրած ընկերության ղեկավար անձանց օժանդակությամբ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, 2015-2017 թվականներին մանկապարտեզի շենքի վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքների իրականացման ընթացքում, մասնավորապես՝ շենքի արևային տաք ջրամատակարարման համակարգի տեղադրման ժամանակ օգտագործել են ինքնաշեն և անորակ սարքավորումներ, դետալներ, ներկայացրել, թե դրանք պիտանի են շահագործման համար, մինչդեռ նշված շենքի արևային համակարգը տեղադրման օրվանից ըստ նպատակային նշանակության չի գործել, որի արդյունքում փաստացի չկատարած կամ անորակ աշխատանքների դիմաց կապալառու կազմակերպությանն անհիմն փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 11.999.165 ՀՀ դրամ գումար։
Միևնույն ժամանակ, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նույն համայնքի ղեկավարը, ընդգրկված լինելով նշված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի կազմում՝ որպես շահագործող կազմակերպության և տեղական իշխանության ներկայացուցիչ, շահադիտական կամ անձնական շահագրգռվածությունից ելնելով, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, այն է՝ չի արձանագրել պակաս ծավալով և անորակ կատարված աշխատանքների փաստը, այլ ընդհակառակը, շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով, նախնական համաձայնության գալով ընդունող հանձնաժողովի մյուս անդամների հետ, 2017 թվականի հոկտեմբերի 2-ին կազմել, հաստատել և շրջանառության մեջ են դրել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, բովանդակությամբ կեղծ շինարարության ավարտական ակտը, որում կեղծ տեղեկություններ են ներառել կատարված աշխատանքները նախագծային առաջադրանքին համապատասխանելու և ավարտված համարվելու վերաբերյալ, ինչը հնարավորություն է տվել կապալառու կազմակերպությանը փաստացի անորակ կամ չկատարված աշխատանքների դիմաց խարդախությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 11,999,165 ՀՀ դրամը, որն էլ պետության օրինական շահերին անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Վիզաների սև շուկա է հայտնվել․ աֆղանները վճարում են 200-300 դոլար
Աֆղանստանում արտասահմանյան վիզաների սեւ շուկա է հայտնվել։Ինչպես հայտնում է lenta.ru-ը, Քաբուլի բնակիչ Մոհամադ Հարունը պա...
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը. ադրբեջանցիները ջղաձգվում են
Գնումների ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթի համաձայն ՝ այս տարվա օգոստոսի...
Եթե դու մյուս անգամ էլ հորս անունը տաս, կտեսնես, թե ինչ կլինի քո հետ․ Քադիրովը սպառնացել է
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը սպառնացել է «բոցավառ կրակների մեջ վառել» չեչեն նախկին դաշտային հրամանատար Ահմեդ Զաքաեւի...