400-ից ավել գորիսեցի է հարցաքննվել. Իրինա Յոլյան․ AD TV
AD TV «Հարցազրույցի» ժամանակ Գորիսի նախկին փոխհամայնքապետ, Առուշ Առուշանյան դաշինքի անդամ Իրինա Յոլյանն ասաց, որ իրենց հասած տեղեկություններով, Որոտանի մոտ տեղադրված ադրբեջանական ոստիկանական կետում կանգնեցրել են հայկական երեք ավտոմեքենա ու ստուգումներ իրականացվել։
Նա նշեց, որ սրանք սպասելի զարգացումներ էին, քանի որ երբ ադրբեջանցիները քարեր էին նետում, սպառնալից նշաններ էին ցույց տալիս երթևեկող մարդկանց՝ իրենք զգուշացնում էին, որ այդ ամենը իրենց հետևանքներն ու զարգացումներն են ունենալու։
Յոլյանը նշեց, որ եթե սկզբում այդ ոստիկանական կետում ընդամենը 20 ադրբեջանցի կար՝ այժմ նրանց թիվը հասնում է 8 տասնյակի և երաշխիք չկա, որ նրանց թիվն ավելի չի շատանա։ Ավելին, այդտեղ երեք տարբեր ուժային կառույցների ադրբեջանցի աշխատակիցներ են ներգրավված։
Նա նշեց, որ վեց տեսախցիկ ճանապարհի վրա է տեղակայված և չորսը իրենց ոստիկանական կետի։ Բացի այդ, ադրբեջանցիները հավաքագրում են այդ ճանապարհով երթևեկող հայ և իրանցի ուղևորների ու վարորդների անձնական տվյալները, ինչը վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ։
Յոլյանը կարծում է, որ եթե Սյունիքի համայնքապետերն ազատության մեջ լինեին՝ նրանք ամեն կերպ կընդդիմանային ադրբեջանցիների կողմից իրականացվող ոտնձգություններին ու հնարավոր է այս պատկերը չլիներ։
Ինչ վերաբերում է Առուշ Առուշանյան դաշինքին, Յոլյանը նշում է, որ չնայած իշխանության կողմից իրենց հանդեպ կիրառվող քաղաքական ճնշումներին, ինքը հավատում է գորիսեցիների կամքին ու որ անկախ ճնշումներից՝ նրանք կկատարեն ճիշտ ընտրություն։
Առուշ Առուշանյանի քրեական գործի վերաբերյալ Գորիսի նախկին փոխհամայնքապետը նշում է, որ 400-ից ավել գորիսեցիներ են հարցաքննվել, որոնցից միայն մեկի՝ Լուսինե Ավետյանի՝ մի քանի անգամ փոփոխված ցուցմունքով էլ Առուշանյանին զրկել են ազատությունից։
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Վիզաների սև շուկա է հայտնվել․ աֆղանները վճարում են 200-300 դոլար
Աֆղանստանում արտասահմանյան վիզաների սեւ շուկա է հայտնվել։Ինչպես հայտնում է lenta.ru-ը, Քաբուլի բնակիչ Մոհամադ Հարունը պա...
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը. ադրբեջանցիները ջղաձգվում են
Գնումների ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթի համաձայն ՝ այս տարվա օգոստոսի...
Եթե դու մյուս անգամ էլ հորս անունը տաս, կտեսնես, թե ինչ կլինի քո հետ․ Քադիրովը սպառնացել է
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը սպառնացել է «բոցավառ կրակների մեջ վառել» չեչեն նախկին դաշտային հրամանատար Ահմեդ Զաքաեւի...