ՊՆ-ն մեկ անձից գնում է կատարել. արատավոր պրակտիկան շարունակվում է․ Armlur
Նորություն չէ, որ Հայաստանի պետական գերատեսչությունները հաճախ մեծ գումարների գնումներ են իրականացնում մեկ անձից: Այս հանգամանքը զրկում է մյուս ընկերություններին մրցույթներին մասնակցելու հնարավորությունից եւ այս պրակտիկան շարունակվում է:
ՀՀ Պաշտպանության նախարարությունը միլիոնավոր դրամների մեկ անձից գնում է կատարել՝ 2021 թվականի բյուջեով նախատեսված գումարի տնտեսումից գոյացած միջոցների վերաբաշխումների հաշվին, գրում է Armlur.am-ը։
Մասնավորապես, Հայաստանի կառավարության ընդունած որոշման համաձայն՝ 2021թ. պետական բյուջեով Պաշտպանության նախարարությանը նախատեսված ընդհանուր հատկացումների շրջանակներում պատերազմական գործողությունների արդյունքում կրած կորուստների վերականգնման, ռազմական ճանապարհների սպասարկման և խրամատների ու խրամուղիների սարքավորման նպատակով Պաշտպանության նախարարությանը բյուջեով հատկացված գումարի տնտեսումների արդյունքում կուտակված միջոցները ուղղվել են՝ հրամանատարական մարդատար մեքենաների կորուստների վերականգնմանը` 465.000,0 հազար դրամ արագաշարժ բուլդոզերներով համալրմանը` 187.500,0 հազար դրամ
խրամատների և խրամուղիների սարքավորմանը` 52.000,0 հազար դրամ
պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող ձեռքբերումներին` 325.327,8 հազար դրամ: Այս բոլոր գնումները կատարվել են մեկ անձից:
Օրեր առաջ էլ այս հարցին էլ խորհրդարանում անդրադարձել էր Հայաստան խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը՝ հարց ուղղելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուին եւ ընդգծելով, որ մեկ անձից գնումներ են կատարվելու սեպտեմբերի 21-ի գունագեղ միջոցառումների համար:
Իսկ օրինակ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 14-ին մեկ անձից գնման սկզբունքով 285,953,600 հազար դրամի պայմանագիր է կնքել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետ՝ գործարանում տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում եւ սարքավորումներում առկա քիմիական նյութերը անվտանգ պահպանելու ծառայությունների մատուցման համար։ Իսկ դրա համար գումարը վճարելու է ոչ թե «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն, այլ Կառավարությունը:
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Վիզաների սև շուկա է հայտնվել․ աֆղանները վճարում են 200-300 դոլար
Աֆղանստանում արտասահմանյան վիզաների սեւ շուկա է հայտնվել։Ինչպես հայտնում է lenta.ru-ը, Քաբուլի բնակիչ Մոհամադ Հարունը պա...
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը. ադրբեջանցիները ջղաձգվում են
Գնումների ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթի համաձայն ՝ այս տարվա օգոստոսի...
Կրակոցներ՝ Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ․ հայկական կողմը կորուստ ունի․ ոչ պաշտոնական
Թելեգրամյան ալիքները հայտնում են, թե կեսգիշերին կրակոցների ձայներ են լսվել ադրբեջանական կողմից` Սյունիքի մարզի Կապանի շր...