Պեսկովը` Պուտինի ինքնամեկուսացման մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, անցնելով ինքնամեկուսացման, կատարում է անհրաժեշտ թեստերը, ասել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ զրույցում նշել էր, որ իր շրջապատում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի հետ կապված՝ նա պետք է պահպանի ինքնամեկուսացման ռեժիմը։
«Նրանք կատարում են անհրաժեշտ թեստերը: Մասնագետները, բժիշկներն անում են այն ամենը, ինչն անհրաժեշտ է այս իրավիճակում», – լրագրողներին ասել է Պեսկովը:
Նաև պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Պուտինն ինքնամեկուսացման ընթացքում օգտագործում է «Սոցիալական մոնիտորինգ» ծրագիրը՝ նա նշել է, որ պետության ղեկավարը չի օգտագործում այն:
«Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին: Իհարկե, պետության ղեկավարի աշխատանքային ռեժիմը, նրա անվտանգության ապահովման ռեժիմը չի նախատեսում այդպիսի հնարավորություն և, ամենակարևորը՝ նման ծրագրերին մասնակցելու անհրաժեշտություն», – հավելել է Պեսկովը:
Ինքնամեկուսացումը ոչինչ չի փոխում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքում։
«Դա (ինքնամեկուսացում) ոչ մի կերպ չի հանգեցնում նրա շփումների շրջանակի նեղացման և աշխատանքային գրաֆիկի տեմպերի դանդաղեցման: Ըստ էության, դա ոչինչ չի փոխում»,-ասել է Պեսկովը լրագրողներին:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը ՄԱԿ-ում խոսել է պատերազմի, ադրբեջանական ագրեսիայի մասին և հավելել՝ Հայաստանը պատրաստ է երկխոսության
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձավ 44-օրյա պատեր...
Ռուսաստանից թուրքմենական նավթի մատակարարումները գրեթե 50%-ով կպակասեն
Թուրքիան, Ադրբեջանը և Թուրքմենստանը պայմանագիր են ստորագրել, ըստ որի ՝ 2021 թվականի հոկտեմբերից Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավ...
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պատասխանը՝ Բաքվին
Ամերիկայի Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամար...
Փաշինյանը՝ ադրբեջանցիների կողմից իրանցի վարորդներից գումար գանձելու մասին
Այսօր՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքելով Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբե...