Ալեն Սիմոնյանը՝ գերիների խոշտանգումները «հնարած տեսարաններ» անվանելու մասին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ չի հերքել է գերիների խոշտանգման մասին ՄԻՊ–ի հայտարարությունը։ ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ Սիմոնյանն անդրադարձավ այդ թեմային։
Երեկ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը մեջբերել էր ՄԻ պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությունից մի հատված Բաքվում պահվող գերիների խոշտանգումների մասին փաստող։ Դրան ի պատասխան ԱԺ նախագահը բառացի հայտարարել էր, թե չհասկացավ` այդ «հնարած տեսարաններն» ինչու էր պետք ԱԺ-ում հնչեցնել»։
Այսօր, սակայն, Սիմոնյանը, դիմելով Աննա Մկրտչյանին, բոլորովին այլ բան ասաց. «Նիստը վարողը ճիշտ չի համարում, որ ուղիղ եթերով հնչեցնենք այն ամենը, ինչ հնչեցրիք։ Այդ տղամարդիկ ապրելու են ՀՀ–ում և տեսարանները, որ Դուք ներկայացրիք` ոնց եք պատկերացնում ուղիղ եթերով ասենք»։
Սիմոնյանը հավելեց, որ ինքը ոչ թե հերքել է, այլ ուզել է ասել, որ նման տեսարաների մասին խոսելիս պետք է հաշվի նստել ծնողների, գերիների և հանրության հույզերի հետ։
Հավելենք, որ Սիմոնյանի երեկ` ԱԺ նիստի ժամանակ արած հայտարարությունը քննարկումների և քննադատության տեղիք էր տվել սոցցանցերում։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը ՄԱԿ-ում խոսել է պատերազմի, ադրբեջանական ագրեսիայի մասին և հավելել՝ Հայաստանը պատրաստ է երկխոսության
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձավ 44-օրյա պատեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սպասում ենք ղեկավարներին Երևանում». Փաշինյանի ելույթը՝ ՀԱՊԿ-ում
Սպասում ենք ղեկավարներին Երևանում։ Փաշինյանի ամբողջական ելույթը՝ ՀԱՊԿ-ում։
Ռուսաստանից թուրքմենական նավթի մատակարարումները գրեթե 50%-ով կպակասեն
Թուրքիան, Ադրբեջանը և Թուրքմենստանը պայմանագիր են ստորագրել, ըստ որի ՝ 2021 թվականի հոկտեմբերից Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավ...
Փաշինյանը՝ ադրբեջանցիների կողմից իրանցի վարորդներից գումար գանձելու մասին
Այսօր՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքելով Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբե...