Ոստիկանությունը փնտրում է Փաշինյանի նկարի ներքո վիրավորանք գրած անձնավորությանը
«Առավոտի» ունեցած տեղեկություններով, սեպտեմբերի 13-ին ՀՀ ոստիկանությունից ստացվել է գրություն, որ Հրանտ Ա.-ն Նիկոլ Փաշինյանի լուսանկարի ներքո կատարել է վիրավորանք պարունակող գրառում:
Ձեռնարկվում են միջոցառումներ Հ. Ավետիսյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատել են, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնում նախապատրաստվում են նյութեր:
168.am-ի փոխանցմամբ, վիրավորանք պարունակող գրառումը կատարվել է Ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղադրված Նիկոլ Փաշինյանի լուսանկարի ներքո, և քանի որ արդեն ուժի մեջ են մտել ՀՀ Քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի փոփոխությունները, հայրենի իրավապահները սկսել են կիրառել այն:
Հոդված 137.1-ի դիսպոզիցիան ծանր վիրավորանքն է՝
1. Անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը` պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը՝
1) կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով,
2) կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված` պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է միևնույն անձի նկատմամբ պարբերաբար` պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով: Սույն հոդվածում հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը։
(137.1-ին հոդվածը լրաց. 30.07.21 ՀՕ-323-Ն)
Ուշագրավ է այն հանգամանքը, որ այս օրենքի ընդունմամբ շահագրգիռ ներկայիս իշխանությունները ժամանակին, երբ ընդդիմադիր էին, ամեն ինչ անում էին այն ապաքրեականացնելու համար, սակայն փաստորեն հիմա, երբ արդեն իրենք են իշխանության, օդ ու ջրի պես պետք էր վիրավորանքը կրկին քրեականացնել: Այնուամենայնիվ, երևի թե հասկանում են, որ իրենց վիրավորել ցանկացողների բանակն օրեցօր ավելանալու է՝ շնորհիվ իրենց, մեղմ ասած, ապաշնորհ կառավարման ու երկիրը կործանման եզրին հասցնելու հանձնառության:
Այս օրենքի աբսուրդը կայանում է նրանում, որ միևնույն է, չեն կարողանալու կիրառությունը մասշտաբային դարձնել, որովհետև եթե մեկը դրսից հայհոյում է, ասենք, Նիկոլ Փաշինյանին կամ մեկ այլ իշխանավորի, նրան ոչինչ չի լինելու, իր հետևից չեն գնալու, 137.1 հոդվածն էլ, բնականաբար, նրա վրա չի տարածվելու:
Ի վերջո, ամեն բանով Ամերիկային կամ Եվրոպային ընդօրինակել փորձող ու շարունակ միջազգային փորձի մասին խոսող մեր իշխանությունները երևի թե հաստատ պիտի իմանան, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կամ Ֆրանսիայի առաջնորդ Էմմանուիլ Մակրոնին վիրավորելու համար մարդիկ քրեական հետապնդման չեն ենթարկվում:
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Վիզաների սև շուկա է հայտնվել․ աֆղանները վճարում են 200-300 դոլար
Աֆղանստանում արտասահմանյան վիզաների սեւ շուկա է հայտնվել։Ինչպես հայտնում է lenta.ru-ը, Քաբուլի բնակիչ Մոհամադ Հարունը պա...
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը. ադրբեջանցիները ջղաձգվում են
Գնումների ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթի համաձայն ՝ այս տարվա օգոստոսի...
Կրակոցներ՝ Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ․ հայկական կողմը կորուստ ունի․ ոչ պաշտոնական
Թելեգրամյան ալիքները հայտնում են, թե կեսգիշերին կրակոցների ձայներ են լսվել ադրբեջանական կողմից` Սյունիքի մարզի Կապանի շր...