Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Ջոզեֆ Բայդենին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենին՝ ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակման 20-րդ տարելիցի կապակցությամբ: Նախագահ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Միացյալ Նահանգներում տեղի ունեցած 9/11 ահաբեկչական հարձակումից արդեն քսան տարի է անցել: Զոհվել է ավելի քան 3000 հազար անմեղ մարդ՝ ներառյալ ամերիկահայեր, իսկ ավելի քան 10000-ը ստացել են վնասվածքներ:
Մեր սրտերը դեռ ցավում են անմեղ զոհերի համար, իսկ մեր աղոթքները ողջ մնացածների և նրանց ընտանիքների հետ են: Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչության բոլոր դրսևորումները և մարդկային արժեքների ոտնահարումը: Մենք կանգնած ենք ամերիկյան ժողովրդի կողքին՝ ի պաշտպանություն ազատության և խաղաղության գաղափարների: Ողջ պատմության ընթացքում տառապանքն ու ողբերգությունները եղել են մեր երկրի ճակատագիրը, մենք գիտենք, թե որքան անտանելի կարող է լինել այդ ցավը։
Համոզված ենք, որ բոլոր քաղաքակիրթ ազգերի հետ համատեղ կարող ենք պայքարել ահաբեկչության և չարիքի դեմ։ Ահաբեկչությունը և այլ վնասակար գործողությունները չպետք է գոյություն ունենան մեր աշխարհում։ Հայաստանն արդեն ցույց է տվել միջազգային այդ պայքարին աջակցելու իր հանձնառությունը։ Ընդհանուր պատմությունը, արժեքներն ու հայացքները ամուր հիմք են երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման և համագործակցության խորացման համար։ Հայ-ամերիկյան հարաբերությունները մշտապես հիմնված են եղել փոխադարձ հարգանքի, ընդհանուր գաղափարների և ավելի բարեկեցիկ ապագայի հանդեպ ունեցած ամուր հավատի վրա»։
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Վիզաների սև շուկա է հայտնվել․ աֆղանները վճարում են 200-300 դոլար
Աֆղանստանում արտասահմանյան վիզաների սեւ շուկա է հայտնվել։Ինչպես հայտնում է lenta.ru-ը, Քաբուլի բնակիչ Մոհամադ Հարունը պա...
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը. ադրբեջանցիները ջղաձգվում են
Գնումների ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթի համաձայն ՝ այս տարվա օգոստոսի...
Կրակոցներ՝ Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ․ հայկական կողմը կորուստ ունի․ ոչ պաշտոնական
Թելեգրամյան ալիքները հայտնում են, թե կեսգիշերին կրակոցների ձայներ են լսվել ադրբեջանական կողմից` Սյունիքի մարզի Կապանի շր...