Հասարակություն

Պահեստազորի վարժական հավաքների մասնակիցներից ոմանք լքել են զորամասը․ «Ժողովուրդ»

Պահեստազորի վարժական հավաքների մասնակիցներից ոմանք լքել են զորամասը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ պահեստազորի վարժական հավաքների մասնակիցներից ոմանք լքել են զորամասը, որոնցով զբաղվում է ռազմական ոստիկանությունը: Ասել է թե՝ անձինք պատրաստակամություն են հայտնել գնալ վարժանքների, սակայն հետագայում լքել են վարժական հավաքների վայրը, ինչի արդյունքում հայտնվել են Ռազմական ոստիկանության թիրախում:

Դա է պատճառը, որ Պն-ն, վարժանքների մասին հայտարարություն տարածելով, շեշտում է՝ հավաքներից խուսափելը առաջացնելու է քրեաիրավական հետևանքներ: Երեկ հայտնի դարձավ, որ, ՀՀ կառավարության որոշմամբ, 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա նոր վարժական հավաքներ: Ըստ անհրաժեշտության՝ հավաքների մասնակիցները կներգրավվեն նաև մարտական հերթապահության: Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, բարձրագույն կրթությունունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով: Հավաքներին մասնակցելու ողջ ընթացքում քաղաքացիները կհամարվեն զինծառայողներ, կօգտվեն զինծառայողների համար սահմանված բոլոր բավարարումներից: Հավաքներին մասնակցությունը, օրացուցային հաշվարկով, կներառվի քաղաքացու զինվորական ծառայության կամ աշխատանքային ընդհանուր ստաժում:

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հավաքներից խուսափելը առաջացնելու է քրեաիրավական հետևանքներ: Հավելենք, որ սա արդեն երկրորդ վարժական հավաքներն են, օգոստոսի 25-ից ևս այդպիսի հավաքներ էին մեկնարկել: Այդ հավաքներին ներգրավված են 2169 քաղաքացի՝ նրանցից 1164-ը՝ շարքային կազմի, 254-ը` ենթասպայական կազմի, 751-ը` սպայական կազմի պահեստազորայիններ։
 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250