
ՄԻՊ աշխատակիցները երեկ գիշեր այցելել են Ադրբեջանից վերադարձած երկու ռազմագերիներին

ՄԻՊ աշխատակիցները երեկ գիշերին այցելել են Ադրբեջանից վերադարձած երկու ռազմագերիներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ հավելելով, որ դեռևս չի հասցրել զրուցել նրանց հետ։
Ինչ վերաբերում է Ադրբեջանում հայ ռազմագերիների խոշտանգումների վերաբերյալ երեկ հրապարակված զեկույցին, ՄԻՊ-ը նշեց, որ այնպես չէ, որ արձագանքը 30 րոպեում է լինում։
«Այնպես չէ, որ այդ արձագանքները միայն ՄԻՊ-ի աշխատանքի արդյունքում պետք է լինեն։ Այո, մենք տարբեր արձագանքներ նաև ապահովել ենք՝ սկսած մեր միջազգային օմբուդսմենների հաստատություններից, ղեկավարներից, ՄԱԿ-ից։ Մենք ՀՀ-ում այդքան մարմիններ ունենք, ես հրապարակել եմ օբյեկտիվ փաստեր, դրանք ՄԻՊ-ի սեփականությունը չեն, բոլորս էլ պետք է աշխատենք, որ համապատասխան քայլեր լինեն»,- նշեց Թաթոյանը՝ հավելելով, որ այդ զեկույցը նպատակ ունի ցույց տալու հանցավոր արարքները և հասնել պատասխանատվության մեխանիզմների։