Հայաստանի ԶՈՒ 1-ին և 4-րդ բանակային կորպուսները միավորե՞լ են

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով օգոստոսի 18-ին գեներալ-մայոր Ժիրայր Պողոսյանն ազատվեց 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: Օրեր անց` օգոստոսի 26-ին նույն բախտին արժանացավ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը և մեկ այլ հրամանագրով նշանակվել Հատուկ բանակային կորպուսի հրամանատար։

 

Auroranews-ի հավաստի տեղեկություններով, զինված ուժերում ընթացող բարեփոխումների շրջանակում այս1-ին և 4-րդ կորպուսները միավորվել են Հատուկ բանակային կորպուսի մեջ:

 

Հավելենք` ՀՀ ԶՈՒ 1-ին ԲԿ-ն տեղակայված էր Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, իսկ 4-րդ ԲԿ-ն՝ Եղեգնաձորում: Հնարավոր է, որ նոր՝ Հատուկ բանակային կորպուսի տեղակայման վայրը ևս Գորիսը լինի: