Կորոնավիրուսի գրանցված նոր դեպքերն այսօր․ թիվն աճում է, ունենք 7 մահ

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 329–ով և դարձել 231322: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ 

Այս պահին փաստացի բուժում է ստանում 4949 մարդ (+141), կատարվել է 1372405 թեստավորում (+7551), առողջացել են վարակվածներից 220617–ը (+179): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 7 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 4632 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 2–ով և դարձել 1124։