Հասարակություն
Հայաստանում արձանագրվել են կորոնավիրուսի բրիտանական և հնդկական դելտա շտամերի 30-ից ավելի դեպք
Հայաստանում արձանագրվել են կորոնավիրուսի բրիտանական և հնդկական դելտա շտամերի դեպքեր, որոնք արագ տարածման միտում ունեն։
Փաստինֆոն հայտնում է` դելտա շտամով վարակման երեք տասնյակից ավելի դեպք է արձանագրվել: Վարակվածները հոսպիտալացվել են հիմնականում երկու հիվանդանոցում։
Բժիշկները մտահոգված են, քանի որ շտամի հետազոտություն չի կատարվում` կորոնավիրուսով վարակվածների շրջանում, ինչը նշանակում է, որ վարակման դեպքերը կարող են ավելի շատանալ։
Բժշկական համայնքը մտահոգվում է, որ իրավիճակը կրկին կարող է անկառավարելի դառնալ։ Համաճարակային իրավիճակը վերահսկելու համար անհրաժեշտ է իրականացնել գործնական քայլեր։
Նմանատիպ հոդվածներ
100 հազար դրամ տուգանք կսահմանվի` սահմանին տեսալուսանկարահանում անելու համար
ԼՈՒՍԱՆԿԱՐ. ՊՆ-ն ներկայացնում է, թե ինչ տիպի ԱԹՍ է խոցել հայկական ՀՕՊ-ը
Ռուսաստանը դեռ չի կարողանում հաղթահարել կորոնավիրուսը. Պեսկովը մանրամասնում է` ինչու
ՌԴ խաղաղապահ զորքերի միջնորդությամբ ձեռք է բերվել հրադադարը վերահաստատելու պայմանավորվածություն. ՊՆ
Ավելին Հասարակություն բաժնից
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը
5.0