Գերմանացի 84-ամյա թոշակառուն իր հողամասում Երկրորդ աշխարհամարտի ժամանակների տանկ է թաքցրել․ դատարանը վճիռ է կայացրել

Գերմանիայում դատարանը վճիռ է կայացրել 84-ամյա թոշակառուի հանդեպ, ով իր հողամասում Երկրարդ աշխարհամարտի ժամանակների տանկ է թաքցրել։ Այս մասին գրում է տեղական մամուլը։

 

2015 թվականին գերմանացի իրավապահները իրականացրել են Շլեզվիգ-Հոլշտեյնի երկրամասի Հայկենդորֆ քաղաքի բնակիչ, տարեց թոշակառուի հողամասում եւ այնտեղ հայտնաբերել «Պանտերա» տեսակի տանկ՝ առանց թրթուրենրի, ինչպես նաեւ զենիթային թնդանոթ, ինքնաձիգներ, փամփուշտներ, ատրճանակներ եւ այլ զենք եւ զինամթերք, ամողջը՝ Երկրորդ աշխարհամարտի ժամանակներին պատկանող։ Զինանոցը առգրավելու համար հարկ է եղել դիմել բանակի օգնությանը։ Եւ ահա, օգոստոսի 2-ին դատարանը որոշել է մեղավոր ճանաչել 84-ամյա թոշակառուին զենքի անօրինական պահման մեջ եւ դատապարտել երկու տարի երկու ամիս պայմանական ազատարկման, ինչպես նաեւ քառորդ միլիոն եվրոյի տուգանքի։ Դատարանը նաեւ պարտավորեցրել է տանկը եւ մյուս զենք զինամթերքը երկու տարում վաճառել կոլեկցիոներներին կամ նվիրել թանգարաններին։ Արդեն հայտնի է, որ ամերիկյան թանգարաններից մեկը հետաքրքրվել է տանկով։

Քաղաքականություն

Պատահարներ