Հայաստանն ու Վրաստանը դիտարկում են Երևան- Թբիլիսի արագընթաց գնացք գործարկելու հնարավորությունը

Հայաստանն ու Վրաստանը դիտարկում են Երևանի և Թբիլիսիի միջև արագընթաց գնացք գործարկելու հնարավորությունը, որի ճանապարհորդության ժամանակը կկազմի 2,5-3 ժամ: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:

 

Որոշումը կայացվել է` երկու երկրների էկոնոմիկայի նախարարների հանդիպումից հետո: Կողմերի կարծիքով` նախաձեռնությունը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը: Հայկական կողմը նաև առաջարկել է քննարկել զբոսաշրջության եւ էներգետիկայի ոլորտներում մի շարք այլ համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները` տարածաշրջանում ավելի գրավիչ լինելու համար:


Հիշեցնենք` հունիսի 15-ից սկսել է սպասարկել նաև Երևան-Թբիլիսի-Բաթումի նոր գնացքը: Տոմսեր կարելի է ձեռք բերել Թբիլիսիի, Բաթումիի, Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Արմավիրի երկաթուղային կայարանների տոմսարկղերից, ինչպես նաև առցանց՝ Հարավկովկասյան երկաթուղու պաշտոնական կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ