Հասարակություն

Հարկային տեսուչները 1.5 մլն դրամի կաշառք են պահանջել ՀԴՄ կտրոն չտալու փաստի վրա աչք փակելու համար․ ՊԵԿ

Հարկային տեսուչները 1.5 մլն դրամի կաշառք են պահանջել ՀԴՄ կտրոն չտալու փաստի վրա աչք փակելու համար․ ՊԵԿ

ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության գլխավոր հարկային տեսուչներ Տ. Ա-ն և Վ. Ա-ն 1,500,000 ՀՀ դրամ կաշառք են պահանջել Մասիս քաղաքում գործող խանութի տիրոջից։ Այս մասին տեղեկացնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։

 

Նշվում է, որ տեսուչներն օգտվել են այն հանգամանքից, որ իրենց լիազորություններն իրականացնելիս անհատ ձեռնարկատեր Ս.Գ-ի՝ Մասիս քաղաքում գործող խանութում հայտնաբերել են հսկիչ-դրամարկղային կտրոն չտրամադրելու դեպք, 2021 թվականի հուլիսի 16-ին այցելել են նրա խանութ և տնտեսվարողի կողմից թույլ տրված ենթադրյալ խախտումները հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով չարձանագրելու համար նրանից անձամբ պահանջել են կաշառքը։

Չհամաձայնելու դեպքում տեսուչները սպառնացել են քրեական գործ հարուցել։

2021 թվականի նրանք հուլիսի 30-ին տնտեսվարողից շորթմամբ ստացել են պահանջված գումարից 1,200,000 ՀՀ դրամ կաշառքը, որից հետո տեղում բռնվել և բերման են ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն:

 

Տեսուչներից մեկի մոտ հայտնաբերվել և վերցվել է հատուկ քիմիական նյութով մշակված և ուլտրամանուշակագույն լույսի ներքո «կաշառք» գրառումով լուսարձակող 1,200,000 ՀՀ դրամ կաշառքի առարկան:

Քրեական գործով ձեռքբերված ապացույցների բավարար համակցության պայմաններում տեսուչներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը խոշոր չափերով) նախատեսված հանցագործություն կատարելու համար։ Որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ պաշտոնատար անձանց կողմից կատարված այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու, կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250