Հասարակություն
Գեղարքունիքում ծանր վիրավորված զինծառայողի վիճակը բավարար է. նա տեղափոխվել է հիվանդասենյակ. News. am
Գեղարքունիքի մարզում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի հետևանքով ծանր վիրավորում ստացած Արման Աթասյանի վիճակը բավարար է, նա տեղափոխվել է հիվանդասենյակ: Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արմանի հայրը` Գուրգեն Աթասյանը:
«Արդեն հիվանդասենյակ են տեղափոխել տղայիս, ևս մեկ վիրահատություն կանեն աղիների հետ կապված, արդեն կամաց-կամաց կազդուրվում է»,-ասել է հայրը:
Նրա խոսքով` Արմանը կազդուրվելուց և հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կզորացրվի: Նշենք, որ Արմանը մեկ անգամ ևս վիրահատվել էր, հեռացրել են նրա երիկամներից մեկը:
Նմանատիպ հոդվածներ
Իշխանությունները վերջապես սկսեցին աշխատել. նոր որոշում գազաբալոնային սարքերի տեղադրման մասով. «Ժողովուրդ»
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ
Վաղը երթևեկությունը ներհանրապետական էլեկտրագնացքներով կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների
Շուռնուխի հարևանությամբ ադրբեջանցիները ռազմաբազա են կառուցում. Շուռնուխի գյուղապետ
Ավելին Հասարակություն բաժնից
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը
5.0