Հասարակություն

Հրազենային կրակոցից մահացած Սարգիս Գրիգորյանը 44–օրյա պատերազմի մասնակից էր. նա երեկ էր խոսել ծնողների հետ

Հրազենային կրակոցից մահացած Սարգիս Գրիգորյանը 44–օրյա պատերազմի մասնակից էր. նա երեկ էր խոսել ծնողների հետ

Նախօրեին հրազենային կրակոցից մահացած ՊԲ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Սարգիս Գրիգորյանը Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղից էր։ Նա 44–օրյա պատերազմի մասնակից էր, 2020թ. օգոստոսին էր զորակոչվել բանակ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մյասնիկյան համայնքի ղեկավար Տիգրան Բաղդասարյանը։

 

Սարգիս Գրիգորյանը տան ավագ որդին էր, նա ունի մեկ եղբայր ու քույր։ Համայնքի ղեկավարի խոսքով՝ նրա ընտանիքը հողագործությամբ է զբաղվում։ Գյուղապետի խոսքով՝ Սարգիսը վերջին անգամ ծնողների հետ երեկ է խոսել, նրանք արտառոց ոչինչ չեն նկատել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 26-ին՝ ժամը 22։26-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը կրակային դիրքում իրեն ամրակցված ԱԿ տեսակի ինքնաձիգից ինքն իրեն կրծքավանդակի ձախ շրջանում արձակել է մենահատ կրակոց եւ ստացել մահացու հրազենային վնասվածք:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն կատարելու ուղղությամբ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250