Պարեկային ծառայության մեքենաների դիզայնը վերանայում ենք

Պարեկային ծառայության մեքենաների դիզայնի հետ կապված հայտարարվել է բաց մրցույթ Ոստիկանության կողմից, այնուհետև մրցույթի արդյուքնում ստացվել են որոշակի առաջարկներ և պետական գնումների գործընթացով պայմանավորված տվյալ առաջարկները համապատասխան գնահատումներ անցնելով և որոշակի չափորոշիչների համապատասխանելով ընտրվել է այն տարբերակը, որը այսօր կա։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության համակարգող- խորհրդական Ամալյա Հովսեփյանը։ 

 

Ըստ Հովսեփյանի՝ իրենք քննադատություն ստացել են ոչ միայն հասարակության կողմից այլ նաև պետական կառույցների։ 

 

«Այդ քննադատությունները նորմալ են, քանի որ նոր սկսվող ծառայությունը չի կարող իդեալան լինել թե՛ իր գործառույթներով, թե՛ իր ամենօրյա աշխատանքով, և թե՛ մեքենայի խնդրով։  Այո՛, մենք լսելով այդ քննադատությունները այսօր վերանայում ենք մեքենաների դիազայնը և կունենանք նոր դիազայնով պարեկային ծառայության մեքենաներ»,-ասաց նա։ 

 

Նախարարության ներկայացուցիչը նշեց, որ  Պարեկային ծառայությունը ունի որոշակի ստանդարտներ, որոնց բոլոր պետությունները հետևում են: Այն առաջին հերթին երկրի  քաղաքացիներին ծառայելու համար է: Դրանից բացի, Պարեկային ծառայությունն այն կառույցն է, որը՝որպես պետության դեմք, առաջինն է շփվում օտարերկրյա քաղաքացիների հետ: Հետևաբար, պատասխանատուները կարծում են, որ  այն պետք է հասկանալի ու ընկալելի լինի նաև օտարերկրացիների համար: