Հասարակություն

Դատարանը մերժեց Մանվել Փարամազյանի պաշտպանների բողոքը. նրանք լքեցին դատարանի դահլիճը

Դատարանը մերժեց Մանվել Փարամազյանի պաշտպանների բողոքը. նրանք լքեցին դատարանի դահլիճը

Առաջին ատյանի դատարանը քիչ առաջ մերժեց Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի պաշտպանների՝ դատավոր Արմեն Դանիելյանին ուղղված ինքնաբացարկի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը ավելի վաղ հայտարարել էին, որ եթե դատավորը մերժի ինքնացարակի միջնորդությունը, ապա իրենք չեն մասնակցի բողոքի քննությանը: Մերժումից հետո նրանք դուրս եկան դատարանի դահլիճից:

Նրանք նշել էին, որ դատարանի նախագահ Տիգրան Սարգսյանն իրավունք չուներ բողոքը մակագրել որեւէ դատավորի, առավել եւս Արմեն Դանիելյանին: Օրենքը, ըստ նրանց, նախատեսում է, որ գործի մակագրումն իրականացնում է համակարգիչը, սակայն ԱԱԾ-ն առգրավել է համակարգիչները:

Լուսինե Սահակյանի խոսքով, ըստ օրենքի, եթե նույնիսկ կա անհաղթահարելի ուժ, ապա դատարանի նախագահն իրավունք չունի մակագրելու այն դատավորին, որին ինքը կցանկանա: «Էնտեղ հստակ ամրագրված է, որ ստ այբբենական կարգի է մակագրվում: Եթե այդպես նայելու լինենք, ապա պետք է օրինակ մակագրվեր Ազարյանին, ոչ թե Դանիելյանին»:

Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով: Առաջադրված մեղադրանքները Մանվել Փարամազյանը չի ընդունում, գտնում է, որ այս ամենը իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250