
Վարդավառը՝ Քաշաթաղի հերոսական Աղավնո գյուղում

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վարդավառը մեր ազգի կենսունակության խորհրդանիշ տոն է, որ գալիս է հեթանոսական ժամանակներից, երբ մենք աշխարհակալ ազգ էինք։
Արցախի Քաշաթաղի շրջանը այսօր մեր ազգի կենսունակության կարևոր խորհրդանիշ է, որտեղ հայերի ամուր ներկայությունը արյունատար անոթի դեր է կատարում և երաշխիք է Արցախի ապագայի համար։
Քաշաթաղի հերոսական Աղավնո գյուղը պատերազմի ժամանակ կանգնեց շնորհիվ Անդրանիկի, Պողոսի և մյուս նվիրյալների։ Աղավնոն նույն կյանքով ապրում է, որտեղ միասին նշեցինք մեր ազգային տոնը՝ որպես մեկ ընտանիք։
Ուրախ եմ, որ Քաշաթաղի մեզ մնացած հատվածը օրեցօր ավելի հայկական է շնչում' հանուն Արցախի վաղվա հաղթանակների ու ընդլայնման։ Մեր ճամփան հաստատուն է»,-նշել է նա։
