
Գերութունից վերադարձած Էրիկը՝ աղմկահարույց լուսանկարի մասին

Գերութունից վերադարձած Էրիկն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ մեկնաբանելով երեկ սոցցանցերում աղմուկ բարձրացրած լուսանկարը:
«Ուզում եմ մեկնաբանել երեկվանից սոցցանցերի ողողած նյութերը։ Ինչպես գիտեք ես գրեթե 1 տարի է սոցցանցերի հասանելիություն չեմ ունեցել բնականաբար չեմ հետևել ոչ ոքի գործունեությանը, իմ Հայաստան վերադարձից հետո բազմաթիվ մարդիկ օրեկան նախաձեռնում են ինձ հետ հանդիպումներ, և ես մինչ օրս հանդիպել եմ բոլոր ցանկացողների հետ` անկախ նրանց քաղաքական հայացքներից և երբեք չեմ ուսումնասիրել նրանց ով լինելը մինչ հանդիպումս: Այս հանդիպումն ևս եղել է Ռուստամի նախաձեռնությամբ և դրսից հովանավորղի առաջարկով փորձել են նախաձեռնել օգնություն: Մինչ օրս ես և ընտանիքս ոչ ոքից օգնություն չենք խնդրել և անգամ մեր շրջապատում շատերը տեղյակ չեն, որ մենք բնակվում ենք վարձակալած բնակարանում, իսկ ովքեր ինչ-ինչ հանգամանքներից ելնելով իմացել են այդ մասին, ամեն կերպ փորձում են օգնել մեզ սեփական տուն ունենալու համար: Շնորհակալ եմ բոլորից»,- գրել էնա:
Հիշեցնենք, որ համացացը քննարում էր Էրիկ Խաչատրյանի լուսանկարը այն քաղաքացու հետ, ով պարբերաբար վատ կերպով է խոսում արցախցիների հասցեին և բռնության կոչեր անում։