ՔՊ վարչությունը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջադրել է Հայկ Կոնջորյանի թեկնածությունը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում վարչության անդամները հանդիպել են նախընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների հետ: Քննարկմանը ներկա է եղել նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպման ավարտին լրագրողներին հայտնել է, որ քննարկվել են ութերորդ գումարման ազգային ժողովին վերաբերվող ինչպես տեխնիկական, այնպես էլ որոշ չափով բովանդակային հարցեր:

 

«Խմբակցությունում պատգամավորների հետ ձեռք բերված համաձայնությամբ վարչությունն առաջադրել է խմբակցության ղեկավարի թեկնածու Հայկ Կոնջորյանին և խմբակցության քարտուղարի թեկնածու Նազելի Բաղդասարյանին», - նշել է նա: