
ԵՄ տարածքում արգելվեց միանգամյա պլաստիկե սպասքի օգտագործումը

Հուլիսի 3-ից ԵՄ տարածքում սկսեց գործել միանգամյա օգտագործման պլաստիկե սպասքի օգտագործման օրենքը։ Մասնավորապես, արգելանքի տակ հայտնվեցին՝ բամբակե փայտիկները, պլաստիկե սեղանի սպասքը, պլաստիկե ափսեները, խմիչների խմելու համար նախատեսված ձողիկներն ու խառնելու հարմարանքները, օդապարուկների պլատիկե կապիճները, պոլիստիրոլից պատրաստած որոշ ապրանքներ՝ բաժակներ եւ կոնտեյներներ, որոնք նախատեսված են սննդի եւ խմիչքների համար։ Այս բոլոր ապրանքների համար կան արդեն ավելի էկոլոգիապես մաքուր այլընտրանքներ։