
ՍԴ 9 դատավորները հեռացել են խորհրդակցական սենյակ

Սահմանադրական դատարանի 9 դատավորները հեռացել են խորհրդակցական սենյակ: Մինչ այդ դատավորները մոտ 1 ժամ քննարկում էին, թե ինչպես պետք է ընթանա բուն դատավարությունը: Խոսքն այն մասին է, թե ինչ հերթականությամբ և ինչ տևողությամբ պետք է ելույթ ունենան կողմերը, լսվեն նրանց պատասխանները:
Երբ կվերադառնան դատավորները խորհրդակցական սենյակից, ժամ չի հրապարակվել: