Իրավապահները խուզարկում են Որոտանի գյուղապետարանը

ՔԿ աշխատակիցներն ավարտել են Որոտանի համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանի բնակարանում խուզարկության աշխատանքները։
«Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ Սուրեն Օհանջանյանն ասաց, որ այս պահին խուզարկություն են իրականացնում գյուղապետարանում։

Հարցին՝ իր բնակարանում խուզարկության արդյունքում որևէ բան հաջողվե՞լ է իրավապահներին հայտնաբերել, գյուղապետն ասաց. «Ոչ մի բան։ Ի՞նչ կա, որ ինչ գտնեն»։

Նշենք, որ վաղ առավոտից իրավապահները խուզարկում են Սուրեն Օհանջանյանի բնակարանը, այժմ նաև գյուղապետարանը։ Երեկ էլ խուզարկություն են իրականացրել Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի բնակարանում և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։