ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 652 մարդ. կորոնավիրուսային վիճակագրությունը` ՌԴ-ում

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 652 մարդ, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահացել է 134 545 մարդ, հաղորդում է ՌԻԱ-ն` հղում անելով ՌԴ կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբին:

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 20 616-ով՝ հասնելով 5 493 557-ի:

Մեկ օրում դուրս գրված պացիենտների թիվն ավելացել է 14 697-ով: Ապաքինվածների թիվը կազմում է 4 984 037:

 

Քաղաքականություն

Պատահարներ