
Վիրավորված զինծառայողները չունեն զինհաշմանդամի կարգավիճակ ու ստանում են ընդամենը 25,500 դրամ թոշակ․ Սոֆյա Հովսեփյան

ՊՆ-ից խոստացել էին, որ փետրվար-մարտ ամիսներին պետք է որոշում կայացվի, որով բոլոր վիրավորում ստացած զինվորները կստանան զինհաշմանդամի կարգավիճակ, հետագայում փորձաքննություն կանցկացի՝ պատերազմի՞ հետևանքով է, թե՞ կարող է փախուստ է եղել, բայց մինչ օրս զինվորները, որոնք ստացել են վիրավորում, շարունակում են մնալ քաղաքացիական հաշմանդամության կարգով, որով վճարվում են ընդամենը 25 500 դրամ թոշակ, սա՝ առավելագույնը։ Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Պատգամավորը մեկ այլ խնդիր ևս բարձրաձայնեց՝ նշելով, որ ամեն օր մարզերից զանգեր է ստանում պատերազմի ժամանակ իրավաբանական անձանց գույքի օգտագործման և վնասի փոխհատուցման վերաբերյալ։
«Գրեթե մի քանի տասնյակ մեքենաներ պատերազմի ժամանակ վնասվել են, իսկ դրանք շատերի համար եղել են օրվա հացի վաստակի աղբյուր։ Հարցը պարբերաբար ուղարկում եմ ՊՆ և պատասխան ստանում, որ շուտով վարչապետի որոշմամբ միջգերատեսչական հանաձնաժողով կստեղծվի։ Կառավարության որոշումն ուշանում է։ ՊՆ, ՊՆ աշխատակիցներ, բոլոր հարցերում դանդաղում եք, թերանում եք, գոնե այս հարցերն արեք, եթե անվտանգության հարցերը չեք կարողանում լուծել»,-ասաց Հավսեփյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։