Այդ հսկայական տարածքը այս ժամանակամիջոցում, միգուցե, հնարավոր չի եղել կահավորել. պատգամավորը՝ սահմանների կահավորման մասին

Պատերազմի արդյունքները չեմ համարում պարտություն, այլ  ցավալի իրողությունների արձանագրում: Մենք ունենք կորուստներ, որոնք շատ տարբերակներ կան վերականգնելու, իսկ Ալիևի ջղաձիգ կեցվածքը վկայում է այն մասին, որ իրենք գոհ չեն պատերազմի արդյունքներից: Մինսկի խմբի շրջանակներում իրականացվող գործընթացների արդյունքում մենք լիարժեք հնարավորություն ունենք վերականգնել մեր կորուստները: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը: 

 

Աղազարյանը չցանկացավ անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում գործում են Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ եւ անգամ անունները կարելի է նշել:

 

«Ես չեմ կարող մեկնաբանել վարչապետի այդ միտքը. քաղաքական իմաստով ես էլ կարող եմ գնահատական տալ, ես էլ եմ գտնում, որ մեր քաղաքացիների շարքում կան մարդիկ, որոնք միգուցե ոչ դիտավորյալ, բայց իրենց վարքագծով, իրենց պահվածքով անունեն գրեթե նույնը, ինչ կանեին հատուկ գործակալները:  Հիմա եթե այդտեղ հանցակազմ կա, թե չկա, դա իմ որոշելիքը չի: 
Այդ ամենը այնքան պարզ է, որ մի լրացուցիչ անգամ անուններ տալով մի կաթիլ յուղ լցնել լարվածության մթնոլորտին, ես չեմ գտնում նպատակահարմար»,-ասաց Աղազարյանը: 

Անդրադառնալով սահմաններում տիրող իրավիճակին, պատգամավորն ասաց. «Պարտությունից հետո մենք բավականին երկար նոր սահման ենք արձանագրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որը մինչ այդ կահավորված չի եղել անհրաժեշտ մակարդակով: Այդ հսկայական տարածքը այս ժամանակամիջոցում միգուցե հնարավոր չի եղել կահավորել, կամ միգուցե մենք թերացել ենք կամ չենք հասցրել: Բայց դա չի նշանակում, որ Ադրբեջանը իրեն պետք է իրավունք վերապահի նմանատիպ քայլեր անելու: 

 

Քաղաքականություն