Աղիքային վարակի ևս 43 դեպք է արձանագրվել

Սիսիանում շարունակվում են ջրի նմուշառումները։ Հետազոտության արդյունքում արձանագրվել է ջրի որակի բարելավում, սակայն որոշ կետերում այն դեռևս չի համապատասխանում սահմանված նորմերին։

 

Այսօրվա դրությամբ` Սիսիանի բժշկական կենտրոնում հոսպիտալացվել է 5 քաղաքացի, դուրս գրվել` 3-ը: Դեռևս բուժումը շարունակում է 11 պացիենտ, բոլորի վիճակը գնահատվում է բավարար՝ դրական տեղաշարժով:

 

Մայիսի 15-ից 17-ն ընկած ժամանակահատվածում բակային համայցով հայտնաբերվել է ևս 43 հիվանդ:

Ընդհանուր առմամբ` Սիսիան համայնքում արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններոով 445 դեպք:

Բոլոր հիվանդների մոտ աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ եղել են դեռևս բռնկման օրվանից։