6 ամիս խնդրեց հայ ժողովրդից՝ երկիրը խայտառակ վիճակից դուրս բերելու համար․ այսօր վտանգված է մեր պետականությունը

2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ կապիտուլյացիա ստորագրելուց հետո, գերագույն գլխավոր դավաճանը 6 ամիս խնդրեց հայ ժողովրդից՝ այդ խայտառակ վիճակից երկիրը դուրս բերելու համար, որտեղ հայտնվել էինք իր ապիկարության ու դավաճանության պատճառով։ Գրում է ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը ։


«Սակայն նա ավելի ծանրացրեց վիճակը, քանի որ բացի մեր երկիրը՝ իր կործանված կյանքի նման, վերջնականապես կործանելուց, ուրիշ անելիք չունի:

Պատերազմից հետո՝ ՀՀ արևելյան սահմանը փաստացի Ադրբեջանի հետ երկարեց Վարդենիսից՝ մինչև Մեղրի, քանի որ դավաճանը մի ստորագրությամբ հանձնեց Քարվաճառի շրջանը և Քաշաթաղի շրջանի հյուսիսային մասը: Ովքեր ծանոթ են այդ շրջաններին՝ գիտեն, որ ադրեջանցիները ձմռան ամիսներին մասամբ են կարողացել մուտք գործել Քարվաճառ և Քաշաթաղ, քանի որ Քաշաթաղում ռուսական զորքն է, իսկ մյուս ճանապարհը անցնում Դրմբոնով, որը ՊԲ վերահսկողության տակ է։ Մնում էր Օմարի լեռնանցքը, իսկ այն՝ ձմռան ամիսներին, անանցանելի է: Մենք կորցրեցին 6 ամիս, այնինչ կարող էինք կահավորել և ձևավորել առաջնագիծ՝ Վարդենիսից մինչև Մեղրի, քանի որ յուրաքանչյուր քիչ թե շատ տեղյակ մարդ հասկանում է, որ արդեն գարնանը ադրբեջանցիները Օմարով գալու էին և զբաղեցնեին իրենց ցանկացած բնագիծը։ Արցախը հանձնած թուրք Նիկոլն ու իր դավաճանական խմբակը ոչինչ չարեցին՝ դա կանխելու համար և այսօր վտանգված է մեր պետականությունը»: