ՀԱՄԱՍ-ում հայտարարել են Իսրայելի հարվածների հետեւանքով մարտական թեւի առաջնորդներից մեկի զոհվելու մասին

Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ շարժման «Իզեդեն ալ Ղասամ» ջոկատի մարտական թեւը հայտարարել է իր առաջնորդներից մեկի զոհվելու մասին Իսրայելի կողմից հրթիռակոծության հետեւանքով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 

«Հայտնում ենք Բասեմ Իսայի մահվան մասին, որը «Իզեդին ալ Ղասամ» ջոկատի հրամանատարներից մեկն էր և պատասխանատու էր Գազայի համար»,-շարժման հայտարարությունը հաղորդում է Dunya Al Watan պաղեստինյան ռադիոկայանը: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ Իսան դարձել է ՀԱՄԱՍ-ի ամենաբարձր որակավորմամբ առաջնորդը 2014 թվականից ի վեր: