Այս շաբաթվանից COVID19-ի դեմ հնարավոր կլինի պատվաստվել հանրային վայրերում` մոլերում և հրապարակներում

Այս շաբաթվանից Հայաստանի հանրային տարբեր վայրերում, օրինակ առևտրի կենտրոններում՝ մոլերում, հրապարակներում, կգործեն փոքրիկ բուժկետեր, որտեղ հաճախորդներն ու անցորդները հնարավորություն կունենան պատվաստվելու կորոնավիրուսի դեմ՝ այդպիսով համատեղելով երկու գործը մեկում եւ ժամանակը խնայելով:

 

Թե հատկապես որ հասցեներում են տեղայակվելու այդ բուժկետերը, առողջապահության նախարարությունը պատրաստվում է հրապարակել չորեքշաբթի:   

 

Ըստ ամերիկահայ վիրաբույժ Շանթ Շխրտումյանի՝ այս մշակույթը կիրառվում է նաև Միացյալ Նահանգներում և այդպիսի  խմբերի նպատակն է աջակցել քաղաքացիներին պատվաստվելու կորոնավիրուսային հիվանդության դեմ:

 

«Հանրային վայրերում բնակիչները շատ արագ ձևով և առանց որևէ խնդրի կկարողանան պատվաստվել կորոնավիրուսային հիվանդության դեմ: Առողջապահության նախարարությունը և պետությունը այդ ուղղությամբ աշխատում են»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:

Փոքրիկ բուժկետներում քովիդի դեմ պատվաստման գործընթացը լինելու է նույն սկզբունքով, ինչ պոլիկլինիկաներում:

Քաղաքականություն