Հասարակություն

«Արձանը վերցնողին կխփենք». արցախցիները պատրաստ են մինչև վերջին շունչը պայքարել՝ պաշտպանելով Նժդեհի արձանը

«Արձանը վերցնողին կխփենք». արցախցիները պատրաստ են մինչև վերջին շունչը պայքարել՝ պաշտպանելով Նժդեհի արձանը

Արցախի Մարտունի քաղաքի բնակիչները պատրաստ են մինչև վերջին շունչը պայքարել՝ պաշտպանելով Գարեգին Նժդեհի արձանը: Այս մասին հայտնում է Infoteka24-ը՝ ներկայացնելով լուսանկար, որտեղ երևում է հուշարձանը՝ վրան գրառում.

«Արձանը վերցնողին կխփենք»:

Լուսանկարը կայքին տրամադրել են մարտունեցիները:

Նշենք, որ այսօր սոցիալական ցանցերում լուր էր տարածվել, թե Մարտունիում Գարեգին Նժդեհի արձանն ապամոնտաժվում է: Դա, սակայն, Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը հերքել է:

 

[ab0ddb3cba0e0fd277a53bda2351f6b0.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250