
Ակցիայի ժամկետն ավարտվեց. «Հայփոստ»-ում կգործեն նոր սակագներ

2021թ. մայիսի 1-ից «Հայփոստ» ՓԲԸ-ն գործողության մեջ է դրվել ներհանրապետական նոր սակագներ:
Մինչ այս գործում էր ակցիա. մինչև 2 կգ բեռների համար ՀՀ տարածքում փոստային վճարը կազմում էր 200 դրամ:
Ակցիայի ժամկետը երկարացվել էր մինչև մայիսի 1-ը: Այժմ գործում են նոր արժեքներ՝ յուրաքանչյուր քաշին համապատասխան: