Ռուսաստանից Արցախ է բերվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի 15.000 չափաբաժին. Արայիկ Հարությունյան

«Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Ռուսաստանի Դաշնությունից Արցախ է բերվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին մեծ խմբաքանակը՝ 15,000 չափաբաժին։ Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ռուս-հայկական Լազարևյան ակումբին և անձամբ ակումբի խորհրդի համակարգող, ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին, որոնց շնորհիվ առաջիկա օրերին նոր կորոնավիրուսի վարակից կկարողանան ապահովագրվել հազարավոր արցախցիներ։ Համավարակի տարածումը զսպելու գործում սա մեծ աջակցություն է պատերազմի հետևանքները հաղթահարող Արցախի համար»,- այս մասին ասվում է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի տարածած հայտարարության մեջ: 

 

 


  •  

Քաղաքականություն