Հասարակություն

Կոռնիձորի եկեղեցի չեն մտել, սակայն խաղաղ չի մեզ մոտ. Կոռնիձորի համայնքապետ

Կոռնիձորի եկեղեցի չեն մտել, սակայն խաղաղ չի մեզ մոտ. Կոռնիձորի համայնքապետ

Համացանցում տարածված տեղեկությունների համաձայն՝  ադրբեջանցիները, մոտ հինգ օր առաջ գիշերով մտել են Կոռնիձոր գյուղ ու պղծել տեղի եկեղեցին՝ նկարելով պատերին:Կոռնիձորի համայնքապետ Արկադի Խաչատրյանը Auroranews-ի հետ զրույցում նշեց, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Հարցին, թե իրենց համայնքում իրավիճակը, նշեց. «Խաղաղ չի մեզ մոտ, մի 5-6 ձի փախել է նախկինում մեր ազտագրած և հիմա դրանցը համարվող  տարածքներ: Կապվել ենք խաղաղապահների հետ, իրենք իրենց հերթին կապվել են ազերիների հետ, սակայն առաժմ որևէ արդյունք չկա»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250