Գերեվարված զինվորի հայրը որդու հետ հեռախոսակապով զրուցել է հինգ օր առաջ՝ հինգ րոպեով

Ադրբեջանում գերության մեջ պահվող՝ Խծաբերդից պատերազմից հետո գերեվարված շիրակցիներից մեկի հայրն այսօր «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ հինգ օր առաջ են հեռախոսազրույց ունեցել Ադրբեջանում պահվող որդու հետ։ Կապ հաստատել հաջողվել էր ԿԽՄԿ-ի միջոցով։ 

«5-6 րոպե զրույց ենք ունեցել ու վերջ։ Ինքն ասում էր, որ լավ է զգում։ Ձայնը լսեցինք, մի կողմից զգացինք, որ ինքը լավ է, ողջ է, մյուս կողմից էլ մինչև չգա, չտեսնենք, չգիտենք ինչ կլինի»

Գերեվարված շիրակցիներից մեկի հայրը նաև հավելեց, որ մինչև հիմա հստակ չգիտեն, թե գերեվարվածները ինչ կարգավիճակով են պահվում Ադրբեջանում։

«Մի կողմն ասում է՝ ռազմագերի չեն, տեռորիստ են, մյուս կողմն էլ ասում է՝ գործերը հանած են՝ հեչ բան էլ չենք հասկանում, որովհետև մեր կառավարությունը մեզ միշտ խաբել է»։

Հիմա համընդհանուր դիմում են աշխարհի 30 երկրներին՝ անհապաղ քայլեր ձեռնարկել՝ վերադարձնելու Ադրբեջանում անազատության մեջ պահվողներին։

Քաղաքականություն