
Ես կարծում եմ, որ մենք կստանանք ձայների մեծամասնությունը, այսինքն, 50 տոկոս և ավելին. Աղազարյան

Եթե վերլուծենք այն ասպեկտը, որ քաղաքական դաշտում ստեղծվում է՝ տպավորություն է, որ նորաստեղծ այս դաշինքը ամեն դեպքում կհաղթահարի 5 տոկոսի բարիերը։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն՝ անդրադառնալով ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքի ձևավորմանը։
«Թեև անցած անգամ ՀՀԿ-ն չհաղթահարեց 5 տոկոսի շեմը, բայց իրենց քիչ էր պակասում, հիմա, կարծում եմ, միավորելով իրենց ուժերը, ինչպես նաև հաշվի առնելով, որ կա 30 տոկոս չկողմնորոշված ընտրազանգված՝ այս անգամ ամեն դեպքում կհաղթահարեն բարիերը։ Չնայած դրան՝ ես կարծում եմ, որ մենք կստանանք ձայների մեծամասնությունը, այսինքն, 50 տոկոս և ավելին։ Ես չեմ բացառում, որ այդ ուժերը դեռ կարող են միավորվել։ Ամեն դեպքում՝ անկախ նրանից, իրենց միասնական ճակատով կգնան, թե առանձին-առանձին, կարծում եմ, դա մեր ընտրազանգվածի վրա առանձնապես մեծ ազդեցություն չի ունենա։ Մենք ունենք բավական մեծ ընտրազանգված, որը դեռ չի կողմնորոշվել, բայց ես հույս ունեմ, որ նրանց մի մասը մեզ ևս մեկ շանս կտա։ Ամեն դեպքում ես կարծում եմ, Քոչարյանի և իր թիմի շանսերն ավելի մեծ են» ։