Ադրբեջանը փորձում է գերիների խնդիրն իրավականից դարձնել քաղաքական. ՄԻՊ

Հիմա մեր առաջնային խնդիրը պետք է լինի ցույց տալ, որ այն նույն քաղաքականությունը, որն Օսմանյան կայսրությունում տեղի է ունեցել, հիմա է վարվում։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Անդրադառնալով գերիների վերադարձման հարցին՝ մարդու իրավունքների պաշտպանը նկատեց՝ Ադրբեջանը փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը և այս խնդիրն իրավականից դարձնել քաղաքական. «Նրանք ասում են, որ նոյեմբերի 9-ից հետո ով եղավ ահաբեկիչ է, նոյեմբերի 9-ից առաջ ոչ։ Հետո էլ ասում են, որ այլևս չունեն ռազմագերի։ Սա ակնհայտ շահարկող մեկնաբանություն է և պետք է միջազգային հանրությանն ասենք, որ այս հակամարտությունը չի ավարտվել։ Նոյեմբերի 9-ից հետո կա նույն ռազմական բաց, ընթացող հակամարտություն, նոյեմբերի 9-ից առաջ էլ է այդպես եղել, հետևաբար ցանկացած մարդ ռազմագերի է։ Զինված հարձակումները կասեցվել են, բայց մենք դեռ պատերազմական իրավիճակի մեջ ենք»,-ասաց Արման Թաթոյանը։

Քաղաքականություն