Ադրբեջանը հանդես է գալիս Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օգտին. Բայրամով

Ադրբեջանը վճռականորեն նայում է ապագային, այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում այցով գտնվող Լիտվայի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում, գրում է minval.az-ը։ 

Նա նշել է, որ «Ադրբեջանը հանդես է գալիս Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օգտին՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների շրջանակում»։

«Այս մոտեցումը պետք է բխի միջազգային բոլոր դերակատարների շահերից», - հայտարարել է Բայրամովը:

Քաղաքականություն