Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հակադարձել է Իլհամ Ալիևին
Բաքվում ԱՄՆ դեսպանատունը մեկնաբանել է Իլհամ Ալիևի՝ ապրիլի 13-ին միջազգային փորձագետների հետ հանդիպման ժամանակ հնչեցրած հայտարարությունները։ Հայտնում է turan.az-ը։
Բաքվի դիվանագիտական ակադեմիայում կայացած հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ իր համար հստակ չէ, թե ինչ դիրքորոշում ունի Վաշինգտոնը Հարավային Կովկասում վերջին ամիսներին ծավալված զարգացումների առթիվ։ Ալիևը նաև հայտարարել էր, որ ԱՄՆ նոր վարչակազմը խախտում է հավասարակշռությունը Բաքվի և Երևանի միջև։
«ԱՄՆ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ շարունակելու է աշխատել կողմերի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարատև քաղաքական կարգավորմանն ու հաշտեցմանը նպաստելու համար», - նշված է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։
Ամերիկացի դիվանագետները նաև ընդգծում են՝ «Վաշինգտոնը շարունակում է կարևորել գործընկերությունը Ադրբեջանի հետ՝ կենսական նշանակություն ունեցող այս տարածաշրջանում»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում աշխատող գյուղացիների ուղղությամբ
Օրերս ադրբեջանցիները կրակել են Արցախի Սարուշեն գյուղի դաշտերում աշխատանքներ իրականցնող գյուղացիների ուղղությամբ: Այս մաս...
«Google Maps» -ի քարտեզներում ադրբեջանցիները Երևանի փողոցներն անվանափոխել են իրենց հերոսների անունով
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ ադրբեջանցի...
Առաջիկայում ՌԴ–ից մոտ 60 000 ՀՀ քաղաքացի է վերադարձվելու․ Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․ «Մոտակա ամիսներին Ռուսաստանից մոտ 60 000 Հա...
«Կա վարկած, որ պատերազմը՝ հողերը հանձնելու բեմականացում էր». Հայկ Մանասյան
Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կա վարկած, չեմ ասում թե արդարացի կամ իրականություն հանդիսացող: Բա...