Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցները
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր հնարավոր պատժամիջոցների մասին, ասել է, որ «առանց կրակի ծուխ չի լինում», եւ Կրեմլում դատապարտում ու անօրինական են համարում ցանկացած պատժամիջոցային ձգտումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նա նաեւ նշել է, որ Մոսկվան չէր ցանկանա, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կառուցվեն լենինյան բանաձեւով. «Մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ»:
«Հասկանալի է, որ առանց կրակի ծուխ չի լինում: Եւ, ամենայն հավանականությամբ, խոսքը ամերիկյան թերթերում ինչ-որ «արտահոսքերի» մասին է: Առայժմ, իհարկե, մենք չենք մեկնաբանի թերթերի հաղորդագրությունները, մենք դեռ կսպասենք, եթե պաշտոնական Վաշինգտոնը հայտարարի որեւէ կոնկրետ որոշում», - լրագրողներին ասել է Պեսկովը:
Խոսելով պատժամիջոցների մասին՝ նա հիշեցրել է Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը. «Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա այստեղ մոտեցումը ոչ մի կերպ չի կարող փոխվել: Մենք դատապարտում ենք ցանկացած պատժամիջոցային նման ձգտումները, համարում ենք դրանք անօրինական եւ, ամեն դեպքում, այս հարցում գործում է փոխադարձության սկզբունքը՝ փոխադարձություն այնպես, որ լավագույնս ապահովենք մեր սեփական շահերը։ Իհարկե, մենք մեր երկկողմ հարաբերություններում չէինք ցանկանա գործել լենինյան բանաձեւով. «Մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ»:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում աշխատող գյուղացիների ուղղությամբ
Օրերս ադրբեջանցիները կրակել են Արցախի Սարուշեն գյուղի դաշտերում աշխատանքներ իրականցնող գյուղացիների ուղղությամբ: Այս մաս...
«Google Maps» -ի քարտեզներում ադրբեջանցիները Երևանի փողոցներն անվանափոխել են իրենց հերոսների անունով
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ ադրբեջանցի...
«Կարճ ժամանակ անց կպարզվեր, որ Մինսկը ադրբեջանական հինավուրց քաղաք է, իսկ բելառուս ժողովուրդ չի էլ եղել». Սերժ Սարգսյանն արձագանքել է Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը
Օրերս աշխատանքային այցով Բաքվում գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ...
ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու Ալիևի մտադրությանը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ապրիլի 15-ին կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաս...