ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԵԽ պատգամավորներին ապշեցրել է Անկարայում Եվրահանձնաժողովի նախագահի հետ տեղի ունեցածը
Եվրախորհրդարանականներն իրենց վրդովմունքն են հայտնել Անկարայում տեղի ունեցածի կապակցությամբ, որտեղ պաշտոնական այցի ընթացքում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին աթոռ չեն առաջարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի կողքին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Նախօրեին, ԵՄ հաստատությունների ղեկավարների և Թուրքիայի նախագահի պաշտոնական բանակցությունների ընթացքում Ֆոն դեր Լյայենը ստիպված էր բավարարվել Էրդողանի և Միշելի կողքին գտնվող բազմոցով, վերջիններս զբաղեցրել էին երկու աթոռները, որոնք առկա են արարողակարգային լուսանկարման գոտում:
Եվրախորհրդարանի սոցիալիստների խմբի ղեկավար Գարիսիա Պերես Իրաչեի խոսքերով` միջադեպը կապված է Թուրքիայում կանանց նկատմամբ խտրականության հետ, հաշվի առնելով Անկարայի` վերջերս Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալը: «Նախ նրանք դուրս եկան Ստամբուլյան կոնվենցիայից, իսկ այժմ պաշտոնական այցի ընթացքում Եվրահանձնաժողովի նախագահին թողնում են առանց աթոռի: Ամոթ է», - գրել է պատգամավորը իր թվիթերյան էջում:
Իր հերթին, Ֆրանսիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Ռաֆայել Գլյուքսմանը նշում է, որ եվրոպական առաջնորդներն առաջին անգամ չէ, որ «նվաստացման» են արժանանում արտասահմանյան այցի ժամանակ: Գլյուքսմանը համեմատել է եվրոպական առաջնորդների արտասահմանյան ճանապարհորդությունները ականապատ դաշտով շարժվելու հետ:
Նմանատիպ հոդվածներ
Մեկ ժամից «Էրեբունի» օդանավակայան վայրէջք կկատարի հայ ռազմագերիներին Բաքվից Երևան տեղափոխող հերթական ինքնաթիռը
Freenews.am-ի տեղեկություններով՝ մեկ ժամից «Էրեբունի» օդանավակայան վայրէջք կկատարի հայ ռազմագերիներին Բաքվից Երևան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները նկարահանել են հայ զինծառայողների մարմինների կադրեր՝ բեռնատարի թափքում կուտակված
Ադրբեջանցիները հրապարակել են Ասկերանի շրջանի Սղնախ գյուղում բեռնատարի թափքում կուտակված հայ զինծառայողների մարմինների կա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում բեմականացվում է տեղի հայ համայնքի հանդիպումը Փաշինյանի հետ
Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպում է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, սակայն հանդիպման մասնակիցները վեթթինգ են...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանդիպումն անցավ արդյունավետ, փաստաթուղթ չենք ստորագրել, բայց խոսել ենք մի շարք փաստաթղթերի մասին. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է «Հայ իրավաբանների ասոցիացայի» մի քանի տասնյակ անդամների հետ: Կառավարությա...