Նաիրին հրաժարվեց գերի ընկնելուց, հեռախոսը փոխանցել է ընկերոջն ու ասել. «Ներիր, մամ, ես չկարողացա վերադառնալ»
Գորիսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել արցախյան պատերազմում զոհված 19-ամյա Նաիրի Ղուկասյանի մասին:
«19-ամյա Նաիրի Ղուկասյանն էլ սրբադասվեց… նրա մասունքն էլ հինգ ամիս անց վերադարձավ, այսօր հանգրվանեց հայրենի քաղաքի պանթեոնում:
Մեկ օրվա մեջ քաղաքն իր գիրկն առավ երեք անմահացած հերոսի մասունք:
Լրիվ պատանի, բայց ինձ ցնցեց Նաիրիի ուշագրավ վարքը՝ զոհվելուց առաջ:
Նաիրին վիրավոր էր, 250-300 հոգանոց ջոկատը Ֆիզուլիի տարածքում հայտնվել էր ծուղակում և ռմբակոծվել թշնամու կողմից:
Երբ թշնամու ջոկատն արդեն գերեվարում էր ողջ մնացած 40-50 հոգի մեր զինվորին, Նաիրին, ով թեթև վիրավոր էր, կարող էր դեռ փրկվել, հրաժարվեց գերի ընկնելուց, հասցրեց հեռախոսը փոխանցել գերության մեկնող ընկերոջն ու ասել.
-Եթե ողջ վերադառնաս, կտաս մորս, ասա՝ ներիր, մամ, ես չկարողացա վերադառնալ...
Նաիրին մինուճար էր, որբությամբ մեծացած.....
Թշնամու զինվորները տեղում գնդակահարեցին Նաիրիին, մյուս վիրավորներին, ապա՝ գերեվարվածների աչքի առաջ 200 զոհերի վրա բենզին լցրեցին, այրեցին:
Մնացորդները փաթաթեցին ցելոֆանի մեջ, հողի մեջ թաքցրին:
Ամիսներ շարունակ հարազատները Նաիրիին փնտրում էին ողջ մնացած գերիների մեջ, սպասում նրա վերադարձին.... գերության տարված ընկերները հնարավորություն չունեին պատմելու նահատակված ջոկատի մասին....
Օրեր առաջ նրանցից մեկը, ում հեռախոս էր տվել Նաիրին, վերադարձավ. պատմեց....Նաիրիին ու մյուսներին սկսեցին փնտրել զոհերի մեջ.....ու՝ գտան...
...
Այսօր հուղարկավորելիս, մարդիկ նկատեցին մի մեծ արկղ, զարմացան, որ դա էլ պետք է դրվեր Նաիրիի կողքին:
Պարզվեց՝ սեպտեմբերի 26-ին մայրն էր պատրաստել այն՝ ուղարկելու ծառայող որդուն. քաղցրավենիք էր, շոկոլադի սալիկներ, չոր մրգեր:
27-ին զանգահարել էր որդուն, հարցրել, թե ի՞նչ հասցեով ուղարկի. Նաիրին մորն ասել էր՝ պատերազմ է սկսել, մամ, չուղարկես, չգիտեմ՝ մեզ ուր կտանեն….
Մայրը խնամքով պահել էր արկղը, որ նրա 20-ամյակին՝ հունվարին ուղարկեր…
Ուղարկեց:
Ինչպե՞ս ասես՝ ննջիր խաղաղությամբ. հողը տնքում ու եռում է վրեժի ծարավից….
Հավերժ փառք, հերոս...»:
Նմանատիպ հոդվածներ
Բացահայտ կասեմ՝ եթե այս ոլորտում աշխատանքներ չտարվեին, Ղարաբաղյան երկրորդ պատերազմում կարող էին դժվարություններ առաջանալ. Ալիև
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հատվածներ է հրապարակել Ադրբեջանի նախագահի «Նոր Ադրբեջան» կուսակցության 2021թ. մարտի 5-ի 7-րդ համագ...
Արցախի նախագահն այսօր հայտարարեց այն, ինչ ժխտում էին նրա մամուլի խոսնակն ու Արցախի ԱԳՆ-ն. ArmDaily
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել էր Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնք: Տեղի բնակիչն...
Ինչ է սպասվում մարտի 16-ից. ՊՆ-ն որոշում է կայացրել. «Ժողովուրդ»
«Օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը մարտի 16-ից պատրաստվում է զորավարժություն իրականացնել Արմ...
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը լրտեսություն է արել հօգուտ Ադրբեջանի
Համացանցում տեղեկատվություն է տարածվում, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարիան Քլարք-Հաթինգին ՀՀ իշխ...