Շվեյցարիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո 6 մարդ է մահացել
Swissmedic գործակալությունը 63 հաղորդագրություն է ստացել կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո կողմնակի երևույթների մասին, դեպքերից 6-ը մահով են ավարտվել։ Այս մասին հաղորդվում է Շվեյցարիայի կառավարության կայքում։
Նշվում է, որ այդ ծանուցումների մեծ մասը (37 կամ 59%) գնահատվում է որպես «անլուրջ»։ Մասնավորապես այդպիսի դեպքերի շարքին է դասվում գլխացավը, պատվաստված տեղի շրջանում ցավային զգացողությունները, ջերմության բարձրացումն ու դողը։
«Լուրջ» դեպքերի շարքին են դասվում մնացած 26-ը(41%), որոնց մոտ նկատվել է շնչառության դժվարացում, ալերգիա և հոդացավեր։ Այս դասում է գրանցվել մահվան 6 դեպքը։ Մահացածները 85-92 տարեկան են, ովքեր ունեցել են սրտանոթային, շնչառական համակարգի հիվանդություններ։
Շվեյցարիայում պատվաստումը մեկնարկել է դեկտեմբերի 23-ին։ Թույլատրված է երկու պատվաստանյութի կիրառում (Pfizer/BioNTech և Moderna):
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Դոնալդ Կուկ» նավը մտել է Վրաստանի տարածքային ջրեր
Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի «Դոնալդ Կուկ» (USS Donald Cook – DDG-75) նավը մտել է Վրաստանի տարածքայի...
Դուք Փարիզում դեղին բաճկոնավորների հարցը լուծեք. Էրդողանը հայտարարել է, որ Արևմուտքը չպետք է միջամտի Թուրքիայի ներքին գործերին
ԱՄՆ-ն և եվրոպական երկրները չպետք է խառնվեն Թուրքիայի ներքին գործերին: Արևմուտքն ավելի լավ է ուշադրություն դարձնի իր սեփա...
Ավստրալիայում բժշկական դիմակներից ճանապարհներ կկառուցեն
Ավստրալացի գիտնականները ստեղծել ենճանապարհաշինական նոր նյութ, որը կազմված է բժշկական դիմակներից և շինարարական թափոնից՝ վ...
Ջո Բայդենը կարգադրել է այլևս գաղտնի տեղեկատվություն չներկայացնել երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփին
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ պետք չէ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացնել գաղտնի տեղեկատվություն...