Մի ծանր բան պետք է գրեմ՝ որպես զգուշացում մեր անհայտ կորած զինվորների ծնողներին. Սամվել Մարտիրոսյան
Ադրբեջանցիները մինչև այժմ շարունակում են մեր տղաների հեռախոսահամարներից ու սոցցանցերի էջերից, նաև՝ այլ անձանց անունից նամակներ գրել նրանց հարազատներին, հույսեր ներշնչել ու օրերով անհետանալ, ֆեյսբուքյան իր էջում գրել է տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Մի ծանր բան պետք է գրեմ՝ որպես զգուշացում մեր անհայտ կորած զինվորների ծնողներին, մտերիմներին, փորձեմ խոսքեր գտնել:
Ադրբեջանցիները մինչեւ հիմա շարունակում են տղերքի հեռախոսներից ու սոցցանցերից գրել, հույսեր ներշնչել։ Ամեն դեպքում իր ձևով, տարբեր հնարքրներ են փորձում։
Մեկ զինվորի անունից են գրեմ, մեկ այլ մարդու, մեկ զինվորի անունից ինչ-որ մի բան են լայքում ու հետո անջատվում օրերով, հետո նորից մի փոքր բան անում ու կորում։ Կամ մեկ այլ անձի անունից գրում, հույսեր տալիս ու էլի կորում։ Մինչեւ հիմա շարունակում են մարդկանց ցավ պատճառել։ Ամեն դեպքում աշխատում են ամենացավոտ բանին խփել՝ հույսին»,- գրել է փորձագետը։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանի խոսնակի արձագանքը Լևոն Արոնյանի շուրջ ստեղծված իրավիճակին. Armsport
Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի՝ Հայաստանի դրոշի ներքո հանդես չգալու պատճառի մասին Armsport-ը փորձել...
Արծրուն Հովհաննիսյանը «Աստղիկ» ԲԿ-ում է․ նոր մանրամասներ
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի առողջական վիճակն այսօր վատացել է: Irakanum.am-ին հայտ...
Պետբյուջեից՝ 78 մլն դրամ կհատկացվի «Իմ քայլին», 5 մլն դրամ՝ ՀՀԿ-ին, 9 մլն դրամ՝ ԲՀԿ-ին
Պետական բյուջեից կուսակցություններին դրամական աջակցություն կցուցաբերվի: Հարկատուների հաշվին իրենց կուսակցական գործունեու...
161 օր գերության մեջ եղած Նարեկը չի հիշում գեթ մեկ օր, որ իրեն կտտանքների ենթարկած չլինեն ադրբեջանցիները
«Իրավունքի ուժը» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս երիտասարդը ադրբեջանական գերությունից...