Նիկոլ Փաշինյանի խոսնակի արձագանքը Լևոն Արոնյանի շուրջ ստեղծված իրավիճակին. Armsport
Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի՝ Հայաստանի դրոշի ներքո հանդես չգալու պատճառի մասին Armsport-ը փորձել է մեկնաբանություն ստանալ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանից։
«Անկեղծ ասած, ես ծանոթ չեմ նման հրապարակման։ Ձեզնից եմ առաջին անգամ լսում»,-ասել է Գևորգյանը։
Armsport-ի հարցին, թե արդյոք եղել է Նիկոլ Փաշինյանի ու Լևոն Արոնյանի միջև հանդիպում, որի ընթացքում Փաշինյանը խոստում է տվել հայ գրոսմայստերին լուծելու գերհզոր համակարգչի ձեռքբերման և անձնական մարզչի ֆինանասավորման հարցը, որպեսզի Լևոնը կարողանա լիարժեք պատրաստվել աշխարհի չեմպիոնի հավակնորդների առաջիկա մրցաշարին, վարչապետի խոսնակն ասաց․
«Թու՛յլ տվեք, ամեն դեպքում ծանոթանալ, թե ինչ է տեղի ունեցել, հետո արձագանքել, եթե դրա անհրաժեշտությունը լինի»,-եզրափակել է Գևորգյանը։
Քիչ անց դարձյալ փորձեցինք կապ հաստատել Մանե Գևորգյանի հետ։
«Ճիշտն ասած, ես նայեցի Արոնյանի էջում ու որևէ հրապարակում չտեսա»,-ասել է Գևորգյանը։
Կայքի դիտարկմանը, թե հրապարակումը ոչ թե Արոնյանի էջում էր, այլ Mediaport տելեգրամ-ալիքում, վարչապետի խոսնակն ասել է․
«Ճիշտն ասած, ես ընդհանրապես որևէ մեկնաբանություն չեմ տալիս Mediaport տելեգրամ-ալիքի հայտարարություններին»։
Նմանատիպ հոդվածներ
Մի ծանր բան պետք է գրեմ՝ որպես զգուշացում մեր անհայտ կորած զինվորների ծնողներին. Սամվել Մարտիրոսյան
Ադրբեջանցիները մինչև այժմ շարունակում են մեր տղաների հեռախոսահամարներից ու սոցցանցերի էջերից, նաև՝ այլ անձանց անունից նա...
Դիպուկահարի կրակոցից վիրավորված զինծառայողը կորել է Հայաստան տեղափոխվելիս
30-ամյա Սարգիս Հարտենյանը պայմանագրային զինծառայող է՝ Շիրակի մարզի Ախուրիկ գյուղից. Նա անհետ կորել է Արցախյան երկրորդ պա...
Պետբյուջեից՝ 78 մլն դրամ կհատկացվի «Իմ քայլին», 5 մլն դրամ՝ ՀՀԿ-ին, 9 մլն դրամ՝ ԲՀԿ-ին
Պետական բյուջեից կուսակցություններին դրամական աջակցություն կցուցաբերվի: Հարկատուների հաշվին իրենց կուսակցական գործունեու...
Ինչո՞ւ են ադրբեջանցի զինծառայողները նման արագությամբ հետ հանձնվել Ադրբեջանին. Աբրահամյան
ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի փոխանցմամբ, հունվարի 30-ին, ՀՀ ԱԱԾ-ի կողմից, Սյունիքի մարզի Տեղ գյուղի տ...