Մեկ ամիս ՀՀ քաղաքացիները 20 անցակետով կարող են մեկնել Ռուսաստան

Փետրվարի 1-ից մինչեւ մարտի 1-ը օդային հաղորդակցության 20 անցակետով ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել ՌԴ։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԱԳՆ-ն։

«Օտարերկրացիների մուտքը ժամանակավորապես սահմանափակող ՌԴ կառավարության կարգադրության մեջ 26.01.2021թ. կատարված փոփոխության համաձայն, 2021թ. փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը ներառյալ թույլատրվելու է Հայաստանի Հանրապետությունից և Բելառուսի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն մեկնող ԵԱՏՄ անդամ պետությունների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքը Ռուսաստանի Դաշնություն՝ օդային հաղորդակցության ստորև նշված 20 սահմանային անցակետերով։ Անհրաժեշտ է ներկայացնել վավերական անձնագիր, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդության հետազոտման բացասական արդյունքը, որը պետք է արտացոլվի «Путешествую без COVID-19»* բջջային հավելվածում։ * - բջջային հավելվածը հասանելի է Apple Store-ի և Google Play-ի հայաստանյան և ռուսաստանյան օգտատերերի համար»,- նշել է ԱԳՆ-ն՝ հրապարակելով, թե որ անցակետերը բաց կլինեն ՀՀ քաղաքացիների համար։

1. Անապա (Վիտյազևո)
2. Վլադիվոստոկ (Կնևիչի)
3. Գրոզնիյ (Սևերնիյ)
4. Եկատերինբուրգ (Կոլցովո)
5. Ժուկովսկիյ
6. Կազան
7. Կալինինգրադ (Խրաբրովո)
8. Կրասնոդար (Պաշկովսկիյ)
9. Կրասնոյարսկ (Եմելյանովո)
10. Մոսկվա (Վնուկովո)
11. Մոսկվա (Դոմոդեդովո)
12. Մոսկվա (Շերեմետևո)
13. Նիժնեկամսկ (Բեգիշևո)
14. Նովոսիբիրսկ (Տոլմաչևո)
15. Դոնի Ռոստով (Պլատով)
16. Սամարա (Կուրումոչ)
17. Սանկտ Պետերբուրգ (Պուլկովո)
18. Սոչի
19. Ուֆա
20. Չկալովսկի

Քաղաքականություն

Պատահարներ