Որն է Իրանի իրական նպատակը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Թեհրանը մտադիր է մասնակցել Ադրբեջանի ազատագրված տարածքների վերականգնողական աշխատանքներին. երեկ Բաքվում այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ընթացքում։
Բաքուն Իրանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի տարածաշրջանային այցի առաջին կանգառն է, այստեղից Զարիֆը կմեկնի Ռուսաստան, Վրաստան, Հայաստան եւ Թուրքիա:
Նկատենք՝ Իրանը տարածաշրջանի միակ երկիրն է, որը սահմանակցում է ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի՝ Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հետ, եւ, ըստ փորձագիտական շրջանակների, Իրանի իշխանությունները մտահոգված են նաեւ այդ շրջաններում սիրիացի վարձկանների առկայությամբ, որոնք Սիրիայում մաս էին կազմում Իրանի աջակցությունը վայելող ուժերի դեմ պատերազմող խմբավորումներին։
Կովկասագետ Վլադիմիր Սաժինը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե այս աշխատանքային այցերը տարածաշրջան Իրանի կողմից դիրքերի ամրապնդման փորձեր են: «Կարծում եմ՝ կլուծվեն տնտեսական հարցեր, բնականաբար, կքննարկվի իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ եւ այլ քաղաքական հարցեր: Իրանը ցանկանում է ցույց տալ իր ազդեցությունն այն իրավիճակի վրա, որը առկա է Կովկասում, քանի որ հարցի կարգավորման մեջ դեր խաղացին Ռուսաստանի Դաշնությունն ու Թուրքիան», – նկատեց կովկասագետը:
Հավելենք, որ Զարիֆի հաջորդ կանգառը Մոսկվան է. նա Երեւան կայցելի վաղը՝ հունվարի 27-ին:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի. Դավիթ Տոնոյանի հարցազրույցը. «Մեդիամաքս»
ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքսին: - Պատերազմի ավարտից հետո Հայաստանում եւ մե...
Վաղը Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկելու են երկաթգծի կառուցման հարցը
Վաղը Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպում. քննարկվելու է Հայաստանի տարածքո...
Ջալալ Հարությունյանը նոր պաշտոնի է նշանակվել Պաշտպանության նախարարությունում
Auroranews-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ...
Նիկոլ Փաշինյանը և նրա խոսնակը ներողություն կխնդրեն. hրապարակվել է դատարանի վճիռը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց վճիռը` Խաչատրյաններն ընդդեմ ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ վարչապե...